3.33 — Tutak
Слушать 3.33 — Tutak
Текст 3.33 — Tutak
Էլ ես քեզ չեմ գտնի, էլ դու ինձ չես փնտրի
Չոր տերևները մեզ չեն սպասի
Քո ձայնը էլ չկա, իմ ձայնը միշտ կգա
Քո հետևից, որ դու ինձ գտնես
Կարծես ևս մի էջ՝ մաշված,
Մեր օրերը՝ կռված ու հաշտված,
Անձրևի ջրից կուշտ պատառ-պատառ կլինի
Ու էլի բառեր, արցունք, գինի
Քանի-քանի խոստում օդում մնացին
Քանի-քանի անգամ խնդրեցի, դիմացի
Քանի դատարկ նամակ ստացավ քո հեռախոսը
Քանի զանգ իմից, իսկ քոնը կրկին անխոս է
Իմ դատարկ սենյակում ժամացույցն է կատակում
Ցույց տալով նույն ժամը ու կոտրված կկուն
Դուրս է եկել բնից ու պատն է ծակում,
Իսկ ամենուր շշեր, տառեր ու քամի բակում
Տառերից, որոնք խառը ընկած են ամենուր
Ես կգրեմ այն ամենը, ինչ-որ դու ես կամենում
Իսկ վերևում կրկին խառն է, ամպերն են արթնացել
Ու շատ ափսոս, որ դու էլ չգիտես լացել
Մատերս ընկել են թղթի հետևից
Ու արդեն գրում են առանց ինձ
Իսկ իմ սենյակում քամին է պարում
Ու ես վերցնում եմ նոր էջ ու գրում
Ինչ հորինեմ, ասա քո մասին
Զանգում է հեռախոսս, բայց թող սպասի
Ինչ-որ ձայներ մշուշոտ չեմ լսի
Նույնիսկ եթե այդ ձայնը հենց հիմա ինձ քո մասին ասի
Իրար չենք հիշի, մեր սիրող հասցեն, կարծես
Հետ նայել ու դու էլ պատրաստ չես, բայց ես
Նորից փորձում եմ վառեմ փարոսը,
Բայց լուցկիներս թրջվել են ու խորն է փոսը
Նույնիսկ, եթե մի փոքրիկ դուռ կա բաց
Ու ներսում մտքեր՝ շուտ սպառված
Ես կփորձեմ մտնել, կփորձեմ գտնել
Կփորձեմ իմ ու քո սերը կարկատել
Ոսկե վանդակից թութակը զզվել է,
Իսկ սոված կատուն արդեն պատրաստվել է
Վանդակի կողքը նա հանգիստ նստել է
Թութակն էլ չիմացավ, թե որն է սերը
Մատերս ընկել են թղթի հետևից
Ու արդեն գրում են առանց ինձ,
Իսկ իմ սենյակում քամին է պարում
Ու ես վերցնում եմ նոր էջ ու գրում
Էլ ես քեզ չեմ գտնի, էլ դու ինձ չես փնտրի
Չոր տերևները մեզ չեն սպասի
Քո ձայնը էլ չկա, իմ ձայնը միշտ կգա
Քո հետևից, որ դու ինձ գտնես