3.33 — Ogut te Vnas

Слушать 3.33 — Ogut te Vnas

Текст 3.33 — Ogut te Vnas

Մտքերից հիմար հարբած , թաց տառեր ցեխում թաղված
Տղեն ուզում էր աղջկան , բայց չուներ հարմար շալվար
Պատերին էլ վատ բառեր չաղ մարդկանց դեմքերի տակ
Մայթերին էլ նիհարներ , որ պատրաստ են գերի գալ :
Հաստատ քեզ չեն խաբի լուրջ մարդիկ հեռուստացույցից
Տես , որտեղ են հավաքվում , վեր կաց , քեռուդ տար ցույցի
Որտեղ գոռում են անիմաստ ու հետ են դառնում տուն
Կեսը էլի սոված , կեսն ել կիսատ գառն ուտում :
Ու չեն էլ զգում դառնություն , ոչ մի բան էլ չեն զգում
Եթե ուզում ես արդարություն ուրեմն էլ պետք չես դու
Չի էրևում վերջը թե ինչքան են խաղալու
Երբ որ գյուղը նիհարում ա , քաղաքն ա չաղանում :
Եղունգ ունես կտրի , ոչ թե գլուղդ քորի
Էնքան ես քորելու հավասարվի գլուխդ փորիդ
Ականջ ունես լսի , ոչ թե տուր որ քաշեն
Տուն սարքողը տնաքանդ ա , տուն քանդողը տնաշեն :

Ուժեղ մարդիկ , ուժեղ գործեր
Ուժեղ քաղաք , ուժեղ մտքեր
Թե կդիմանաս մնա ու կիմանաս
Օգուտ թե վնաս … կստանաս թե կտաս դու : (x2)

Մեկա մերկա , մեկա մյուսն էլ տաք ա հագնված
Մենք ուրախ ենք որ տխուր ենք երևի …
Մեկը ներկի բերքը հանի ոսկին թաքցրած
Մեկն էլ իջնի մի քիչ ներքև վերևից …
Էնքան բան կա ասելու , որ իրար տեսնում , լռում ենք
Լուռ ասում ու հեռանում ենք իրարից
Իսկ մոմերը դուրս են գալի քամու հետ կռիվ տալու
Ու հանգում են արագ-արագ նրանից :
Հրեշների մեջ մարդ մնալով հրեշ
Շրջապատված հիմարներով անգրագետ
Մեկը հանում ա Սեր , մյուսը հանում ա Վրեժ
Ում որ պետք ա շատ վաղուց են կրակել …
Լիքը մարդկանց պետք ա հետ ծնեն իրանց մերերը
Որոնց իզուր հայհոյում են անդադար …
Փոխվեցին ձևերը կամուրջներն էլ այրվել են
Եթե կարաս արագ-արագ տար պատառ (x2) :

Ուժեղ մարդիկ , ուժեղ գործեր
Ուժեղ քաղաք , ուժեղ մտքեր
Թե կդիմանաս մնա ու կիմանաս
Օգուտ թե վնաս … կստանաս թե կտաս (x2)