3.33 — Otar notaner

Слушать 3.33 — Otar notaner

Текст 3.33 — Otar notaner

Չիլլա։

Իմաստ չունի իմաստունից անիմաստ պահանջել փաստեր,
Որոնք ինձ ստիպել են իմ վախը հաղթել,
Ու վաղը գալ ստեղ նորից
Կարծում եմ խենթությունա,
Դուրսը քամի ա, խենթությունա
Տենցա բնությունը։
Սառած հոքի ու կրակ,
Որը հանգեց շոգից
Մուրացկաններ, որոնք հազիվ դառան հարուստ նորից,
Խառը խոսքեր ու պոետներ,
Որոնք չկան դարեր,
Բառեր, որոնք չլսված
Լռություն են դառել։
Դատարկ են նոտաները
Դաշնամուրիս միջի,
Առաջներում հնարում էին երաժշտություն հեչից,
Առաջներում գրիչս գրում էր անընդմեջ
Հիմա քնածա էտ գրիչը դարակիս մեջ,
Արդեն վաղուց չկա ոչ մի նվեր
Ստվեր մենակ,
Որը կմնա նստած,
Երբ դուք վեր կենաք,
Դառեք իմի հոգնած բաժակ,
Ու վերջին ժպիտ,
Որը թողնում եմ ձեզ, խորը իմ սրտից։

Կրկ։։։։։։։։։։։։։։։։։։

Ֆելո։

Անիմաստա նույն իմաստվ
Երկու տարբեր միտք ասել,
Իզուր տեղը պետք չի խոսել
Էս նույն բանն եմ միշտ ասել,
Ամբողջ դաշտը մուրա,
Վառել եմ դաշնամուրս,
Վառվում են նոտաներս,
Դու էլ տենց մոտ կանգնել ես ինձ,
Իսկ ինձ էլ պետք չի ոչ մի բան, որ ինձ տան,
Էն ինչ որ ես կորցրեցի,
Ինչ որ մարդիկ գտան,
Էն ինչ որ ես թողեցի փողոցում
Նրանք գողացան (անիմաստ գողություն),
Հարուստ աղքատներն ու հարուստներ աղքատ,
Այնքան են շատացել, առաջացնում են նողկանք,
Փայլուն կոշիկ, կոստյում
Ու մեկ էլ թանկ փողկապ,
Եթե նրամց համար ասածա`
Դուռը բաց թող գան։
Գինի կա կիսաքաղցր
Թո խմեն գոռան շատ բարձր,
Գուցե մեկը լսի, ու ցերեկը սկսի,
Գրքեր կան կարդալու,
Բայց կրակ են դառնալու,
Որ հոգին չմրսի ձմեռվա կեսիին

Կրկ։։։։։։։։։։։