3.33 — KaKach
Слушать 3.33 — KaKach
Текст 3.33 — KaKach
Երբ կակաչները կկարմրեն կամաչեն
Դու երևի էլ չվիճես հետս ու ինձ ճանաչես
Երբ ցերեկները կդառնան գիշերներ
Դու երևի վերևից բերես մի լուր արևից
Ու ինձ շեղես ցույց տաս լույսն ես
Դուրս գաս հյուր գաս
Հյուր գաս իմ հոգին շուռ տաս
Արևից ինձ լուր տաս
Բայց այդ ամենը երևի շատ երկար կտևի
Քո այդ հետքերի հետևից գալը ինձ քեզ մոտ չի բերի
Երբ որ ծառերը ծերացած կդառնան սպիտակ
Երբ որ ձմեռը նրանց կվերցնի իր թևի տակ
Դու էլի կսպասես, կսպասես որ ես գամ
Իսկ ես էլի ուրիշի հետքերով կգնամ
Թող բերեն րոպենները քեզ նվեր քո մեծ սերը
Ու բոլոր երազանքներդ կատարվեն նոր տարվա գիշերը
Ու կգա քո ժամանակը մի ասա ուշ ա
Դու թագուհի ես դու ձյունանուշ ես
Պետք չի ջնջել կամուրջները
Պետք չի հուսահատվել
Քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել
Չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև
Քեզ փնտրելով ես մի ամբողջ կյանք եմ անցել
Մի քիչ մնաց հասնում եմ հավատացնում եմ
Արդեն խավարն անցնում ա ծաղիկներն էլ բացվում են
Երբ կակաչները կկարմրեն կամաչեն
Դու հաստատ էլ չես վիճի հետս ու ինձ ճանաչես
Դու ջնջել ես կամուրջները
Ու անլուրջ էր քո նոր սերը
Մեզ էլ չի փրկի երգն այս ու կրկին
Մոտենում ու հեռանում ես չսկսված դու վերջանում ես
Ու չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև
Երբ որ ամեն ինչ մի օր լավանա
Մի օր կասես լավ մնա
Ես կգնամ ու էլ չեմ մնա
Կամ էլ հակառակը կավելացնես կարագը
Կկտրես լավաշը պատրաստելով իմ նախաճաշը
Կամ էլ կմնաս մենակ ես էլ նույն տեսակ
Շրջապատից կզզվեմ ասելով տեսակ ես ճիշտ էի
Կամ էլ վերջնական հավես չկար
Երևի պետք չէր առանց հրավեր մտնել նկար
Երևի չարժեր հոգուդ լարերը շարժել
Առանց նրանց ձայնի շատ էիր վարժվել
Երևի պետք չէր հեչ սեր փնտրել քո մեջ
Հավատալով որ միշտ էլ լինելու է նոր էջ
Երբ որ լուսի կբացի փակ աստղերը
Կգտնես մի ակնթարթ ու կկորցնես սերը
Իսկ երբ էլի կբացվեն ծաղիկները
Կհասկանանք որ արդեն ուշ ա, կհասկանանք ինքներես
Ու կփորձենք գնենք մի նոր ձև որ մեր սերը փորձենք
Նոր տարբերակներ ունենալով տարբերակներ
Կամ էլ կսպասենք կակաչներին ամաչող կարմիր
Չէ որ մենք էլ ենք մարդ սիրտ արյուն մարմին
Դու ջնջել ես կամուրջները
Ու անլուրջ էր քո նոր սերը
Մեզ էլ չի փրկի երգն այս ու կրկին
Մոտենում ու հեռանում ես չսկսված դու վերջանում ես
Ու չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև
Դու ջնջել ես կամուրջները
Ու անլուրջ էր քո նոր սերը
Մեզ էլ չի փրկի երգն այս ու կրկին
Մոտենում ու հեռանում ես չսկսված դու վերջանում ես
Ու չկա անձրև բայց աչքերն են քո թաց սև