3.33 — BariNer
Слушать 3.33 — BariNer
Текст 3.33 — BariNer
մենք բարիներ ենք, բարի բաներ ունենք մոտներս
էս տարիներն էլ վերմակից երկար դարձրին ոտներս
էս դաշնամուրն էլ անընդհատ նույն բաննա նվագում
կարծես ասումա գնա տուն, ասումա գնա տուն (x2)
ասումա գնա տուն, մի շիշ գինի գնի խմի, գնա քնի
քնի, գնա խմի
ու էտ անվերջ օղակը պտտումա մոլորակը
պտտումա բոլորիս իրար շուրջ
բայց չենք վերաբերվում իրար լուրջ
չենք կարոտում իրար ափսոս
բայց չենք տեսնում աչքեր լացող
քիչ ենք օգնում սովածին հացով
ու պատասխանում ենք հարցին հարցով
նայում ենք վերև, տեսնում ենք ներքև
հայլու մեջ դեմքեր, հոգու մեջ վերքեր
հետոն էլ ամեն վայրկյան փոխում ենք
էսօր հողի վրա ենք, վաղը հողում ենք
հետ մի խաղա քամի խաղաղ
ինձ մի պոկի հողի քոքից
թող որ արևի շողից պաղաղ
հանգիստ շնչի անշունչ հոգիս
հանգիստ շնչես ու չշտապես
հանգիստ մնանք մենք մշտապես
փափուկը պահես, կոշտը թափես
քանդածը բռնես ու ճիշտ կապես
մենք բարիներ ենք․ բարի բաներ ունենք մոտներս
էս տարիներն էլ վերմակից երկար դարձրին ոտներս
էս դաշնամուրն էլ անընդհատ նույն բաննա նվագում
կարծես ասումա գնա տուն, ասումա գնա տուն (x2)
երբ որ լսում ես երգ նոր
մի կշտացի, մի քիչ էլ տեղ թող մեզ
որ փոխվես, որ փոխես
որ փոխենք, որ փոխվենք
երբ որ նայում ես լուսամուտից դուրս
մեկ մեկ էլ նայի ներս
մեկ մեկ էլ նայի քեզ
չեմ ծխում էլ, պահի քեզ
կեսը ասում են, կեսը անում են
սենց էլ ապրում են մարդիկ
կեսը կիսում են, կեսն էլ պահում են
-մի քիչ հանեք իմ պարտքից
հեռուստացույցը էլի հաչումա
մեջն էլ անգույն մարդիկ ու փարթի
ցույց տվածից հաստատ ամաչումա
ուզումա աչքերը փակի ու թարթի
ինձ շատերը գիտեն, բայց շատ քչերն են ճանաչում
իմ մատերը տպեն բառեր, որոնցից ես չեմ ամաչում
կեսը խոսում են, կեսը հաչում
մեկին սպանում, մեկին կոչում են տալիս
իսկ ես հանգիստ եմ
-հա Մամ, բարև, տուն եմ գալիս
մենք բարիներ ենք, բարի բաներ ունենք մոտներս
էս տարիներն էլ վերմակից երկար դարձրին ոտներս
էս դաշնամուրն էլ անընդհատ նույն բաննա նվագում
կարծես ասումա գնա տուն, ասումա գնա տուն (x2)