Sevak Amroyan – Մեզ ոչինչ չի հաղթի

Слушать Sevak Amroyan – Մեզ ոչինչ չի հաղթի

Текст Sevak Amroyan – Մեզ ոչինչ չի հաղթի

[Սրբուկ]
Դեռ լույս չբացված
Խուլ որոտաց մեր պարզ երկինքը
Հենց այդ ժամ էլ բռունցք դարձան մեր
Մայր հողի քաջ որդիքը:

[Արթուր Խաչենզ]
Մեկ սիրտ երկու զարկ
Մեկ երազանք, որ ամենքինս է
Միշտ առաջ, առանց նահանջ
Պահպանիր Աստված տունը մեր նախնյաց:

[Իվետա Մուկուչյան]
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:

[Կրկներգ. Սրբուկ, Արթուր Խաչենզ, Իվետա Մուկուչյան]
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:

[Սոնա Ռուբենյան]
Քեզ չի վախեցրել
Ու չի խոցել ոչ մի թուրք ցեղ

[Սեւակ խանագյան]
Հողն ու ջուրդ, խաչն ու սուրդ
Քեզ դարձրին ավելի զորեղ:

[Սեւակ ամրոյան]
Քո կամքը ամուր
Տունդ կանգուն է լեռներիդ պես
Հայ զինվոր, փառքը քեզ
Քո կողքին ենք մենք, ախպերս ու ես:

[Կրկներգ. Սոնա Ռուբենյան, Սեւակ ամրոյան]
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:

[Գոռ Սույանգ]
Լաց ու արցունք մերժենք հավետ
Ու թող կորչի խավարն անհետ
Ազգ ու բանակ դարձել ենք մեկ
Մենք կարող ենք, կհաղթենք:

[Կրկներգ. Բոլորը]
Քեզ ոչինչ չի հաղթի
Ծուխն անգամ թուրք արկի թե մեզ հասնի
Ուժը քո բազկի, մեր աղոթքների
Կավետի հաղթանակ հային:
Մեզ ոչինչ չի հաղթի
Չենք լինի էլ ճամփորդը Դեր Զորի
Մեր արդար կռվի, մեր ճակատագրի
Հույսն ես զինվոր, քաջարի:

[Սոնա Ռուբենյան]
Հայ զինվոր, տուն արի…