Arthur Meschian — Strange Kind Of Man

Слушать Arthur Meschian — Strange Kind Of Man

Текст Arthur Meschian — Strange Kind Of Man

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լույսով՝ խավարի մեջ համատարած,
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
Կխարխափես և խավարին չես հավատա…

Արցունքներիդ մի գամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար՝
Կտառապես և վշտերիդ չես հավատա…

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,
Դու կխեղդվես՝ շղթաներիդ չես հավատա…

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա,
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա…

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար,
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա…