3.33 — TIKNIkneR
Слушать 3.33 — TIKNIkneR
Текст 3.33 — TIKNIkneR
Felo
Ամեն գիշեր ժամը ուղիղ 12ից հետո,
Արթնանում էին բոլոր տիկնիկները հերթով,
Ինչ որ բան էին խոսում, գոռում, քննարկում,
Որ փախնեն այստեղից ու գտնեն մի նոր տուն,
Որ գնան, հեռանան, իրանց էլ պետք չի բեմը,
Իրանց ապագան էլ ստեղ չի` դեմն ա,
Ու մեջներից Բուրատինոն` հա կարծեմ նա,
Գոռաց Մալվինա, ու քիչ մնաց հալվի նա,
Խենթի պես սիրում էր փայտե մարդը տիկնիկին,
Ուզում էր նրան դարձներ իր փայտե տան տիկին,
Բայց թատրոնում էլի տիկնիկներ կային,
Որ էդ նույն բանը շատ կուզենային,
Օրինակ` Ալադինը իր թռչող խալիով,
Կամ էլ կոշկավոր Կատուն ու էն էլ ձիով,
Իսկ ինքը չուներ ոչ ձի, ոչ խալի,
«շատ երկար քթով ու տխուր խաղալիք»,
Իսկ Մալվինան սիրում էր համ խալի համ էլ ձի,
Ալադինն էլ սիմպո դե արի ու դիմացի,
Ու Բուրատինոն որոշեց մի բան
— ի՞նչ
— սրանք երկուսն էլ պիտի վերանան…
կրկներգ / A. Chilla /
Դու միշտ բեր ինձ սիրուց էն տիկնիկների,
Որ հոգնել են սիրելուց միայն հանուն դերի,
Հոգնել իրենց անուններից, կուլիսներից,
Նրանց սիրուց` որ էլ չկա դու միշտ բեր ինձ…. x2
Ու սկսվեց
— լսվեց գոռոց, թե՞ չէ
— գոռոց չէր
— Ինչ որ մեկը օգնության կանչե՞ց
— չէ, չէ, դռան ճռոցն էր
Հանգիստ է ամեն ինչ կարծես թե,
Ոչ մի բան էլ չի եղել, բայց դե…
Գոռում է Ալադինը ու վազում անտառով,
Նա իր ձեռքում տանում է խալի վառվող,
Ու ջուր էլ չկա` շատ հեռու է առուն,
Իսկ թռչող խալին շատ արագ է վառվում,
Անտառի կենտրոնում սատկած ընկած է ձին,
Մահվան պատճառը մի գրամ «նիկոտին»,
Ու իրենց ընկեր Բուրատինոյի պատվին,
Գազազած շները հոշոտել են կոշկավոր Կատվին:
Էլ չկա խալին, չկան կոշիկները,
Փայտե մարդու հայացքից Մալվինան շիկնել է,
Էլ նրան պետք չի, որ մտածի նոր,
Ասի «ես էլ քեզ եմ սիրում Բուրատինո»…
կրկներգ x2
Իսկ առավոտյան թատրոնում խառնվել էին իրար,
Խաղալիքների մեջ երկու տիկնիկ չկար,
Մեկը Փայտից, մեկը սիրուն աղջիկ,
Մեկը սիրահարված, մեկը սիրուն աղջիկ,
Ու զարմացել էին աշխատողները թատրոնի,
Թե ո՞նց Բուրատինոն կարա Մալվինային տանի,
Ու նայում էր Բուրատինոն իր նոր տանից,
Ու նշում էր Մալվինայի հետ նոր տարի։