3.33 — KATUN
Слушать 3.33 — KATUN
Текст 3.33 — KATUN
Ում ես հավատում, ում դատում, ում ատում
Եթե սոված ես, ու անտուն կատու թաթդ տուր
Իհարկե լավա տունը, որտեղ քեզ հավատում են
Բայց դուրս եկար, ու հասկացար որ քեզ ատում են
Հաչում են շները, ուզում են բզկտեն
Տերերդ քեզ էլ չեն սիրում, ճաշի մեջ են մազ գտել
Վազքդ էլ արդեն էն չի, մկները ծիծաղում են
Դարդից ձագեր ունեցար, բայց նրանց էլ ծախում են
Մլավում էր կատուն, քնից հանում բոլորին
Ուզում էր, որ նորից ինքը ստեղծի կոլորիտ
Բայց տարբերակ չկա, արդեն ծեր ես ու անպետք
Չի էլ ստացվի մարդկանց նման խմել ու հարբել
Մլավում էր կատուն, ու բոլորին ատում
Տնից հետո փողոցում, կարծես բանտում լիներ նա
Ստացած ցմահ դատավճիռ, մաքուր փողոցում, կատուն կարծես լիներ կնճիռ
Դուռը բացա հեռացի, նմանվել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի
Դուռը բացա հեռացի, նմանվել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի
Կատուն քաշ էր գալիս շենքերի բակերով
Ինչպես մարդիկ, որ դռները թակելով
Փող են մուրում, ու անիծում չտվողներին
Փնտրում նրան, ով մի քիչ պիտի փող բերի
Մարդ ես թե կատու, քանի կյանք ունես
Շուն էլ չես դառնա, որ ինչ-որ տան…
Քեզ ուժեղ ես զգում, խաբում, որ ճանկ ունես
Բայց հոգու խորքում նույն անտեր կատուն ես
Կատուն փակեց աչքերը, երևի քնեց
Մեկն էլ էդ պահին նրա ձագերին գնեց
Որ մեծանան դառնան մոր նման անտեր
Մեկը բռներ ու հիվանդ ուղեղները քանդեր
Ու ով է իր խոսքերը դեպի հայր ուղղում
Նա չգիտեր պառկել էր կենտրոնում մայրուղղու
Մի քանի ակնթարթ ու մի հարբած վարորդ
Բոլոր կյանքերդ կտանի մնաս բարով
Դուռը բացա հեռացի, նմանբել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի
Դուռը բացա հեռացի, նմանվել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի
Մարդ էս, թե՞ կատու, քան՞ի կյանք ունես
Դղյակ դպրոց, խանութ թե՞ քարի հանք ունես
Քնած էս, վազում էս, գրում էս, թե կարդում
Մնա մաքուր, որ չդառնաս անտուն կատու
Դուռը բացա հեռացի, նմանվել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի
Դուռը բացա հեռացի, նմանվել ես մեռածի
Էլ չես ուտելու մեր հացից, արդեն անպետք ես վերացի