3.33 — Jamanakakic
Слушать 3.33 — Jamanakakic
Текст 3.33 — Jamanakakic
Ժամերս վերջանում են, չունեմ ոչ մի րոպե
Ժամացույցս կատակումա՝ ցույց տալով 3 րոպե
Անցնում են տարիները թողնելով՝ վերքեր
Ցավոք, մեռան բժիշկները, ինչպես բուժվեմ
Ինչպես գտնեմ ճամփան դեպի հեռու սարեր
Կանգնել է ժամանակը, երազում՝ վատ դեր
Սենյակում՝ սպիտակ պատեր ու կանգնած շողք
Լքել են մեզ բոլորը, էլ չկա ոչ ոք
Ոչ ոք չկա իմ հեքիաթում, ժամերն են մեզ դատում
Փչացել էր զարթուցիչը, մնացինք երազում
Որտեղ շատ ցուրտ էր ու սառած աղջիկ կանգնած դրսում
Գնամ պոկեմ ծաղիկ, որ արթնացել էր լճում
Ես գիտեմ ինչ է ժամը, ու ինչ է րոպեն
Խեղդում են վայրկյանները, ուզում եմ խեղդվեմ
Պատրաստ եմ քնելու, էլ երբեք չզարթնելու
Հագնեմ սպիտակ շապիկս ու գնամ մեռնելու
Դու գրում ես նամակ՝ աղի թանաքով
Խեղդվում են տառերը արցունքի մեջ բանակով
Գետնին խոնավ թղթեր՝ ճմռթված,շպրտված
Մտքեր՝ չգրված, կետեր՝ չդրված
Սրտեր՝ կոտրված, հարցեր՝ չտրված
Թելեր՝ կտրված, ու դու ես մեղադրված
Ամեն ինչում կատարված, թե սիրտդ կա տար բաց
Տես ինչա մեջը տեղադրած ու արա տողադարձ
Նոր տողից սկսի՝ մաքուր ու չոր
Լսի սրտիդ աշխատանքը ներսից թաքուն հնչող
Կամ կարագանա, կամ կարա գնա
Կամ կիսատ մնա, ու կիսատ մնաց
Ու կիսատ մնաց երգը, լույսերն անջատվեցին
Ամեն ինչ հանդարտվեց, ձայները՝ լռեցին
Վերարկուդ հագար, դուրս եկար ման գալու
Հիմա էլ ոչ մի բան քեզ ապրել չի խանգարում
Խնդիրները շատ են, ժամանակը քիչ
Ինչ անես, որ շուտ դառնաս՝ ժամանակակից
Գուցե փորձես, նոր կյանք գործել
Ասաց ու հեռացավ ժամանակը՝ ինձ
Ինչ են պահանջուն մարդիկ, ինչի են նահանջում
Իսկ լանջից այն կողմ մտատանջ՝ զանգակն էր ղողանջում
Ու մի աղջիկ լուռ ու մունջ, ծաղիկ քաղեց մի փունջ
Քայլեց դեպի կամուրջ, ցուրտ էր ու աղջամուղջ
Չկար ջերմություն, ինչպես տաքուկ ջերմոցում
Սառած ջրի կաթիլներ, ու ջրակույտ փողոցում
Քամու ելևէջներ աջից ձախ, ձախից աջ
Կարծես վերջաբան, վերջակետից վախեցած
Կարծես միջանցք՝ անջահ, մութ ու քեզնից անջատ
Մի չավարտվող շրջան, դու էլ լույսից կառչած
Ջերմություն ես ներմուծում, իսկ շուրջդ՝ ջրհեղեղ
Կարծես մնջախաղ, անձայն թատրոն, լուռ դերեր
Շրջվել ու գնալ, թե թրջվել ու մնալ
Ինչ-որ բան պահանջել, թե էլի նահանջել
Մի գուցե շրջապատը մի օր գա քեզ ընդառաջ
Վերջապես տեղ տա քեզ, չունենա քեզնից պահանջ
Խնդիրները շատ են, ժամանակը քիչ
Ինչ անես, որ շուտ դառնաս՝ ժամանակակից
Գուցե փորձես, նոր կյանք գործել
Ասաց ու հեռացավ ժամանակը ինձ
Կանգնել են րոպեները, հավետ սառցե աշխարհը
Թագավորն ու թագուհին կորցրին իրանց մեծ գահը
Ժամանակն է որոշում՝ ապրում ես, թե մեռնում
Քայլում ես, թե պառկում, թագավոր ես, թե անտուն
Գիտեմ, որ դու էլ հոգնել ես անվերջ սիրելուց
Աղոթում ես երկնքին, բայց դու էլ չգիտես, թե ում
Հալվում է վերջին ձյունը, ժամացույցն էր հուշում
Որ ուշ է պետք է վազել, պետք է հասնել դեպի տուն
Կարմիր ծամերը դարձան՛ սպիտակ ու անպետք
Կապույտ աչքերդ կորան մշուշում՝ ձյան մեջ
Ինչպես հետ տամ ժամերը, գուցե փոխվի աշխարհը
Մարդիկ սկսեն նորից ժպտալ, ու կորեն զենքերը
Ում ենք մենք հիմա կանչում, որ տերերն են մեզ դատում
Եթե տանդ ունես կատու, ժամերդ հետ տուր
Բացի սառած աչքերդ, դարձավ 3։08
Հագնեմ սպիտակ շապիկս ու գնամ մեռնելու
Խնդիրները շատ են, ժամանակը քիչ
Ինչ անես, որ շուտ դառնաս՝ ժամանակակից
Գուցե փորձես, նոր կյանք գործել
Ասաց ու հեռացավ ժամանակը ինձ