3.33 — Ballad zinvori masin

Слушать 3.33 — Ballad zinvori masinэ

Текст 3.33 — Ballad zinvori masin

Զինվորը վիրավոր,հանեց նկարը Տիրամոր
Հիշեց բառերը աղոթքի, վերջին ուժով կանգնեց ոտքի
Գնաց առաջ,չէ որ զինվորա պիտի մեռնի
Ու տեսավ մեծ զորք թշնամու եկող հեռվից
Որոշեց թաքնվի, չմեռնի էդ վատ թվին
Չդառնա անանուն դիակ, դա էր հույսը միակ
Ու ծառի տակ անտառում, գտավ մի տեղ
Նրան չեն գտնի այստեղ, նա այդ մասին շատ լավ գիտեր
Իսկ մի ուրիշ զինվոր, թշնամու զորքից վիրավոր
Ընկած, տանջվում էր հոգեվարքից
Արևը մայր մտավ, գիշերը ներս մտավ
Մի թշնամին մյուս թշնամուն մթության մեջ գտավ
Երկուսն էլ թույլ, անպաշտպան պատերազմից կուշտ
Ամեն մեկը իր մոտ ուներ վերջին փամփուշտ
Զենքերը արյունոտ ձեռքերով սեղմեցին
Լսվեց երկու կրակոց ուղիղ ժամը վեցին
Ինչից ենք կշտանում, սպանելով թշնամուն
Ու ովա վշտանում, ովա մահը հեշտ տանում
Բարդա անցնել քչով, պատերազմի միջով
Պիտի լինել զիջող, ու եթե կա իջնող թող
Ինչից ենք կշտանում, սպանելով թշնամուն
Ու ովա վշտանում, ովա մահը հեշտ տանում
Բարդա անցնել քչով, պատերազմի միջով
Պիտի լինել զիջող, ու եթե կա իջնող թող
Թագավորը ապահով, թաքնվում էր հեռվում
Տալիս հրամաններ, թե ինչպես են կռվում
Խմում կարմիր գինին, փայլում էր մատանին
Ամբողջ զորքը կանգնած, սպասում էր հրամանին
Ինչ-որ ասի կանեն, ապրեն կամ էլ մեռնեն
Ավարը շուտ բեռնեն, թե անդադար կռվեն
Հանեն մատից մեռածի, ոսկե մատանին
Թե շուտ հաղթեն ու վաղտին կազմեն ընտանիք
Չեն դիմանում գերիները ու չեն էլ իմանում
Իրենք մեռած են, թե չէ, ապրում են թե մահանում
Թրում է թե վահանում, փառքում թե կախաղանում
Որտեղ է հաղթանակը էս խառը թվականում
Երկուսն էլ թույլ, անպաշտպան պատերազմից կուշտ
Ամեն մեկը իր մոտ ուներ վերջին փամփուշտ
Զենքերը արյունոտ ձեռքերով սեղմեցին
Լսվեց երկու կրակոց ուղիղ ժամը վեցին
Ինչից ենք կշտանում, սպանելով թշնամուն
Ու ովա վշտանում, ովա մահը հեշտ տանում
Բարդա անցնել քչով, պատերազմի միջով
Պիտի լինել զիջող, ու եթե կա իջնող թող
Ինչից ենք կշտանում, սպանելով թշնամուն
Ու ովա վշտանում, ովա մահը հեշտ տանում
Բարդա անցնել քչով, պատերազմի միջով
Պիտի լինել զիջող, ու եթե կա իջնող թող