3.33 — Anverj chanaparh depi skizb

Слушать 3.33 — Anverj chanaparh depi skizb

Текст 3.33 — Anverj chanaparh depi skizb

Մութը ընգավ ու սառել են տառերը, բառերը ասված ոչ մեկին չեն օգնի
Սուտը մտավ ու քանդեց դարպասները, աղի արցունքները այտերից չեն պոկվի
Ովա ասում ինչ անեն մնացացը, անցած-գնացած մտքերի շարանից
Ովա, որ նորը ինչպես հնացածը, խառնում ու տալիսա նրան, քեզ ու ինձ
Մեկը ուտումա, մեկին էլ ուտում են գայլերը սառած տափաստանում
Մեկը մեռնումա, մեկին էլ սպանում են մի տեղ էլ արտիստը ծափա ստանում
Վերև թե ներքև, տաք թե սառը, բարի թե վայրի, գայլ թե գառը
Բոլորնել ուզում են լսել քաղցր բառը, բայց էլի ճառա դառնում ու դառը
Միթե չկա էլ հերոս չի ծնվում, միթե մթին համաձայն են արդեն
Միթե արյունը հողով չի սնվում ու չի լինելու ծուռ պատերը քանդեն
Փակել եմ աչքերս ու հենց որ բացեմ ուրիշ թող լինի ամեն ինչ
Փակվել են սրտերը, թողել, գնացել, հոգնել են տխուր ամենից
Երբ են աստղերը ընկնում երկնքից, ու ովա գցում նրանց ցած
Երգն է հնչում, երևի մեզ փրկի, մաքրի մեր հոգին հնացած
Գալիս են սոված, նրանց հաց, կամ էկ հրացան, որ կռվեն չարացած
Իրար ատելով սպանեն ու սպանեն, ու իջնի վերևից չարը՝ ցած
Կա մի երկար արահետ, մնա նրա հետ, մնա գրագետ՝ դու
Ոչ մի տխուր վերջակետ ու չակերտ, պիտի սովորես կրակել՝ դու
Դու կար, որ բաց էր, բայց պատա դիմացդ, էդ ովա պատերը փակել
Ուր են աչքերը անվերջ քեզ նայող, ովա նրանց վարակել
Լույսը բացվեց, սառն են տառերը, փախել, պախկվել են հեռվում ու մեռնում
Ումն են մտքերը, որոնք կրկնում ես, ում են նրանք պատկանում
Փակել եմ աչքերս ու երբ որ բացեմ ուրիշ թող լինի ամեն ինչ
Փակվել են սրտերը, թողել, գնացել, հոգնել են տխուր ամենից
Սոված ու դատարկ աչքեր են նայում, մի բան տուր էլի ասելով
Մեկը նստած սպասումա մեռնի, մեկն էլ մեռավ սպասելով
Որ լավ լինի վերջը, բայց վերջ չլինի, նույն բանը անվերջ ասելով
Մի օր հասկացա, որ իզուր եմ սպասել այսքան տարի սպասելով

Անվերջ ճանապարհ դեպի սկիզբ
Ով հասնի, թող այնտեղ գտնի ինձ