Elvina Makaryan — Sunset
Слушать Elvina Makaryan — Sunset
·
Текст Elvina Makaryan — Sunset
Արեգակը հոգնած ու խաղաղ, հրաժեշտ է տալիս իր երկրին
Նա ժպտալ է փորձում,բայց ավաղ յուր թախիծ կա դեմքին,
Նա սարերն է գրկել հուր թևով և հիշում է սիրո ջերմ պահեր,
Նա ջանում է ամեն մի ձևով սերն իր մ եջ գանձի պես պահել:
Արեգակ նորից դու պիտի ծագես,վաղը քո երջանիկ ժամը պիտի գա,
Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա:
Երանի արևին ու երկրին, սուրբ է սերը նրանց և անմար,
Բաժանվում են առանց մի վերքի և հույսով են սպասում իրար:
Արեգակ նորից դու պիտի ծագես,վաղը քո երջանիկ ժամը պիտի գա,
Բայց գիշերն իմ մութ վերջ չունի կարծես, հանդիպման ոսկի հրաշք չկա: