3.33 — Y3T3 boLoRy
Слушать 3.33 — Y3T3 boLoRy
Текст 3.33 — Y3T3 boLoRy
Եթե բոլորը դառնան մի հոգի, տենաս ի՞նչ կանի էդ մարդը․․․
Եթե բոլորը իրար տեսնեն, լավ կլինի՝ բայց տեսնելը բարդ ա․․․
Եթե բոլորը մոլորակը գրկեն՝ փրկեն, օգնեն ու մաքրեն արցունքները․․․
Եթե բոլորը իրար լսեն, կհաղթահարեն բարձունքները․․․
Բայց ափսոս՝ մեկը դուրսն ա, մեկը տանը չի․․․
Բայց ափսոս՝ մեկը կասի, — էդ իմ բանը չի․․․
Ու էլի սոված աչքեր պարսպից այն կողմ,
Ունեի մանր տվեցի ու գնացի՝ պարտքով․․․
Մարդ քո ի՞նչն են անջատել, ասա՝ ես միացնեմ․․․
Հեռվից լսվում էր,- օգնեք՝ անտարբեր մի անցեք․․․
Աշունն էլ ծառերը մերկացնում՝ տերևները թափում էր ներքև,
Նա մեր մասին գիտեր՝ մեր երգը նա թաքուն էր երգել․․․
Բուժվի, բուժի ու թող քո ուժից չտուժի ոչ ոք․․․
Հիշի, որ կա մի բառ՝ ընտանիք կոչվող․․․
Նույնիսկ մի կաթիլը իզորու է օգնել օվկիանոսին,
Նույնիսկ մի բառը կարող է փոխել իմաստը խոսքի․․․
Եթե բոլորը օգնեն իրար՝ օգնեն կողքի փոքրին,
Եթե հազար հոգի գտնեն իրանց կորցրած հոգին,
Ու եթե էդ հոգուց սիրո մի փոքրիկ մասնիկ պոկվի․․․
Պիտի մի օր հանենք «Եթե»-ն, որ մեր նավը տեղից պոկվի․․․
Եթե բոլոր աչքերը օգնություն չհայցեն,
Եթե պոկված արմատը մտներ հողն ու կանաչեր,
Եթե բոլոր ձեռքերը բաց ափով իրար գրկեն,
Պիտի մի օր հանենք «Եթե»-ն ու խեղդվողին փրկենք․․․3.33