3.33 — SirT
Слушать 3.33 — SirT
Текст 3.33 — SirT
Մենք նրան կորցնում ենք բժիշկ, զարկերակը՝ թույլ է
Ասաց վարորդը շտապ օգնության՝ թեքելով ռույլը
Ու անձրևի տակ սլացավ ճամփով հիվանդանոց տանող
Շտապ օգնության մեքենան, մեջն էլ մեռնող ուսանող
Արագանում է զարկերակը, ի՞նչ անեմ բժիշկ ասեք
Հարցրեց բուժքույրը սարսափած, նա այսքան արյուն կյանքում չէր տեսել
Իսկ բժիշկը հանգիստ գլուխը բարձրացրեց
Մահացելա, ու սավանով դեմքը ծածկեց
Բայց չէ, կարծես դեռ սիրտը աշխատում է
Նա դիմադրում է, ոնց որ ուժը պատում է
Արագ կապեք վերքերը, ինձ տվեք թել ու ասեղ
Մենք նրան կվիրահատենք հենց հիմա ու հենց այստեղ
Միացրու հոսանքը, ու ներարկիր դեղը
Մենակ շատ չանես, չանտատվի ուղեղը
Ասաց բժիշկը, գտավ ակնոցը, որ կորցրել էր
Արագ եկավ առաջ՝ հագնելով իր ձեռնոցները
Էլի արագանում է, վախենում եմ մեռնելու է
Ասաց բուժքույրը, որի սիրտը հեսա խառնելու էր
Պատգարակի վրա պարկած տղան էլ
5 տեղից կրակած
Գնում էր դեպի լույսը՝ իր առջև բացված
Գուցե փորձեք հոսանքով,- գոռաց վարորդը դիմացից
Դե դիմացի,- շշնջաց բժիշկը մեռնողին իր դիմացի
Տղան աչքերը դանդաղ փակեց
Բժիշկը շրջվեց. վերջ, սիրտը կանգնեց
Ու ճանապարհով՝ դեպի դրախտ տանող
Վազում էր հենց նոր մեռած մի ուսանող
Նա չէր էլ հասկանում, որ արդեն մեռելա ինքը
Չէր էլ զգում, որ ոտքերի տակ հողը չի երկինքնա
Բժիշկը գլուխը կախեց, կարծես թե մահը հաղթեց
Հանդարտվեց, կարծես բարի ճանապարհ մաղթեր
Ու էդ պահին էլի սիրտը սկսեց աշխատել
Բուժքույրը առաջ եկավ, ոնց որ նա էլ էր նկատել
Բժիշկ, բժիշկ նա դեռ չի մեռել, ինչ եք սառել
Իզուր եք ձեր սիգարետը վառել, ապա շտապ մարեք
Մի բան արեք նա դեռ շնչում է,- գոռաց բուժքույրը
Ձեռքով ցրելով ծխախոտի անդուր բույրը
Բժիշկը՝ զարմացած, կարծես նոր արթնացած վեր կացավ
Էլի մի շանս դեռ կա փրկելու, հասկացավ
Արագ գործի անցավ, փորձելով աշխատել՝ անցավ
Շատ ուրախացավ, դառավ ավելի համարձակ,
Բայց սիրտը էլի արագացավ
Բժիշկը անզոր էր, նա դա հասկացավ
Հանեց ակնոցը, ուներ թեթև գլխացավ
Բուժքույրը լուռ էր, վարորդը գոռաց,- մահացա՞վ
Էս անգամ հաստատ բոլորն էլ հասկացան
Որ նա մահացավ, նրա կողքով մահն անցավ
Իսկ մեքենան դեռ սլանում էր, անձրևը դեռ գալիս
Բժիշկը լուռ ծխում էր, բուժքույրը լուռ լալիս
Բայց սիրտը ուժեղ է, հաստատ ուժը կպատի
Եթե շատ ուզենա, էլի կաշխատի
Բայց սիրտը շատ ուժեղա, հաստատ ուժը կպատի
Եթե շատ ուզենա, հաստատ էլի կաշխատի