3.33 — Sart
Слушать 3.33 — Sart
Текст 3.33 — Sart
Իմ մեջ նախանձ կա ու թախիծ, որ նախանձ կա ու թախիծ
Թող ու փախի գոռում են 4 կողմից, փախի փափախի
Իմ մեջ տառեր կան թաքնված՝ ազատություն են տենչում
Նրանք բոլորը պիտի լուրջ ասելիք դառնան՝ վերջում
Իմ մեջ կա մեկը՝ չարա, չի սիրում ոչ մեկին
Ու, երբ նա արթնանումա՝ առավոտ ծեգին
Ջնջումա գրածները էրեկվա ու շատա ծխում
Իմ մեջ կա մեկը՝ չարա, որ նա շատանումա իմ գլխում
Իմ մեջ կա մեկը՝ խիստա, մաքրասերա ու խելացի
Տարբերումա ասածը գրածից, գրածը՝ ասածից
Ափսոս, երբ, որ եկավ նա, ես էդ օրը գնացի
Իմ մեջ կա մեկը՝ խիստա, մաքրասերա ու խելացի
Իմ մեջ կա մեկը, ով Աստծունա հավատում
Փնտրում ինքն իրեն էդ հավատքում, սիրումա շատ ու քիչ ատում
Իմ մեջ կար մեկը, ով Աստծուն էր հավատում
Նրան փողոցը պետք չէր, ես նրան տարա տուն
Ինչքան քիչ, էդքան շատ, ինչքան շատ, էդքան վատ
Հասկանա, պետքա մարդ, որ պետքա մարդ
Ինչքան հին, էդքան նոր, ինչքան թույլ, էդքան չոր
Իմ մեջ կա մեկը՝ հետ կանչող, կա մեկ էլ հետ կանչող
Եթե ես պետք եմ քեզ, ինձ քո քարտուղարը չի գտնի
Եթե ես պետք եմ քեզ, դու պիտի ինձ գտնես
Սահմաններ արդեն չկան, սահմանները վերացել են
Բերանները մեծ բացվել են, բերանները մեծ բացվել են
Կյանքը անալիա, բայց կա ու դա հիանալիա
Քո հայացքը բանալիա, իմը տանելիա
Կյանքը անալիա, բայց կա ու դա հիանալիա
Բայց կա ու դա հիանալիա
Իմ մեջ նախանձ կա ու թախիծ, որ թարսա ամեն ինչ
Իմ մեջ պահած կա մի քիչ ջուր, մի քիչ խիղճ, մի քիչ
Իմ մեջ կա ամեն ինչ, գոռում էր մեկը գիշերով
Իմ մեջ կար ամեն ինչ, լսում էր մեկը հիշելով
Պատերի մեջ՝ ջուր, աչքերի մեջ՝ հող
Լույսերի մեջ՝ մութ, գրպանի մեջ՝ գող
Անցյալի մեջ՝ փոս, ապագան էլ թող
Պատերի մեջ՝ ջուր, աչքերի մեջ՝ հող
Ինչքան քիչ, էդքան շատ, ինչքան շատ, էդքան վատ
Հասկանա, պետքա մարդ, որ պետքա մարդ
Ինչքան հին, էդքան նոր, ինչքան թույլ, էդքան չոր
Իմ մեջ կա մեկը՝ հետ կանչող, կա մեկ էլ հետ կանչող