3.33 — Otar
Слушать 3.33 — Otar
Текст 3.33 — Otar
Մի նկար կա օտար, կախված
պատին քո տան,
Քեզ չի սիրում ներկան, հույսեր չկան,
Իսկ դու մոլորված, սպասում ես նոր օրվան
Կարծես լինես մեծ քար, անդունդը գլորված
Անտուն ու պառաված, անտեր ու տառապած
Անցավ մի քարավան ճամփով հանդիպակած
Կուզես անցնի, գրանցվի, միացի նրանց,
Գուցե գտնես ճանապարհին, իմաստը կորցրած
Դու կգտնես նրան, նա քեզ կտա իր համբույրը,
Ինչպես ֆիլմում, որտեղ կույրը
Զգում էր կնոջ բույրը
Նա քեզ կգտնի, մինչև արևը մայր մտնի,
Ինչպես ֆիլմում հայտնի
Քաշած ձրի սայթից
Կա քաղցր մեղր, բայց մեղուն կխայթի
Ուզում ես անծանոթ էղի, ուզում ես հայտնի
Մնա մայթին, թե չէ ուղեղտ, ոյ թե պայթի
Վառվեց ու մոխրացավ կայծից, տնակը քո փայտի
Վազող մարդիկ քանդում են ամենինչ
Ու արդեն քիչ են մնացել տեղեր,
Որտեղ նրանք չեն գնացել
Լավ են մտածել պետքա խստացնել
Էդպես են խոստացել
Էդ խստության մեջ, դու բաժինն ես, քո ստացել (2)
Փախնել, քարին բախվել, ընկնել ու վեր չկենալ
Կախվել, թաղվել, անհետանալ,
Որ քեզ չտենան
Փորձել բուժվել, թողել բոլոր տեսակ հաշիշները, բայց ափսոս հիվանդացել են բժիշկները
Ծովի աղի ջրի պես սաղացնում են արցունքները
Հողից քաղի կաթիլն ու մի լսի կարծիքները
Լսի սրտիտ երգերը, գտի պահված նոտան,
Որ թաքնվելա նկարում օտար կախված, պատին քո տան
Դահիճը սպասումա գողին,
Պարտվողը ատում հաղթողին,
Դանակը կտրում սրողին,
Գրիչը լքում գրողին,
Իսկ մենք տալիս ենք հարցեր
Հիշում օտար հասցե
Ու նամակները մեր կարծես անպատասխան են դարձել
Մեկը բերդի հերթում, թերթա թերթում ու սպասում
Մեկն էլ փախավ բերդից վազումա ու երազում,
Որ չգտնեն իրան, մենակ հանգիստ ապրի երկար,
Բայց նրան բռնեցին, հաղթեց ներկան։
Վազող մարդիկ քանդում են ամենինչ
Ու արդեն քիչ են մնացել տեղեր,
Որտեղ նրանք չեն գնացել
Լավ են մտածել պետքա խստացնել
Էդպես են խոստացել
Էդ խստության մեջ, դու բաժինն ես, քո ստացել