3.33, MarTa Kirakosyan — LabirinT

Слушать 3.33, MarTa Kirakosyan — LabirinT

Текст 3.33, MarTa Kirakosyan — LabirinT

Սառը սարը․․․
Ես մոռացել եմ քո աչքերը՝ քո աչքերը որ սիրում էի․․․
Ես մոռացել եմ քո երգերը՝ քո եգերը, որ ապրում էի․․․
Ես մոռացել եմ քեզ, ու բաց եմ թողնում, որ թռնես, որ թռնես, որ թռնես․․․․
Ես մոռացել եմ ինձ ու չեմ փնտրում ոչ ինձ ոչ քեզ․․․

Երբ մոռանաս, որ մոռացել ես ինձ (ու թողել ամպերի մեջ մենակ),
Ես երազում քո չեմ էլ գա կրկին (ես մոլորվել եմ բամբակի մեջ ճերմակ)․․․

Մեն մենակ՝ մեն մենակ՝ նույնիսկ առանց ստվեր,
Գնում էր մերկ հոգին, ճամփին էլ՝ սառածներ,
Ճամփին էլ՝ լույս հանգած, որ մյուս անգամ
Գուցե օգնի՝ գուցե ցույց տա ճամփան․․․

Գուցե դո՞ւրս գաս հաղթած էս կռվից ու մոռանաս ամեն ինչ,
Էն, ինչ կար, էն՝ ինչ կա ու էն, ինչ կլինի,
Գուցե դո՞ւրս գաս էս լաբիրինթից՝ թելը կապի ինձնից՝
Ես կոգնեմ, եթե ինձ մոռանաս նույնիս, ես կմնամ կողքիդ՝
Ես կմնամ, կմնամ, կմնամ կողքիդ․․․

Ես մոռացել եմ ինձ՝ դառել եմ կոպիտ՝ դառել եմ քար․․․
Մնաս բարով իմ աշխարհ․․․ թելը կապի ինձնից՝
Ես կոգնեմ՝ եթե ինձ մոռանաս նույնիս, ես կմնամ կողքիդ․․․
Ես մոռացել եմ ինձ՝ դառել եմ կոպիտ՝ դառել եմ քար․․․
Մնաս բարով իմ աշխարհ․․․

Ես մոռացել եմ քո աչքերը՝ քո աչքերը որ սիրում էի․․․
Ես մոռացել եմ քո երգերը՝ քո եգերը, որ ապրում էի․․․
Ես մոռացել եմ քեզ, ու բաց եմ թողնում, որ թռնես, որ թռնես, որ թռնես․․․․
Ես մոռացել եմ ինձ ու չեմ փնտրում ոչ ինձ ոչ քեզ․․․

Երբ մոռանաս, որ մոռացել ես ինձ (ու թողել ամպերի մեջ մենակ),
Ես երազում քո չեմ էլ գա կրկին (ես մոլորվել եմ բամբակի մեջ ճերմակ)․․․

Օդում սառած բառեր՝ լռություն, անխոս խոստովանություն․․․
Խոսքը դառավ ձյուն․․․ մա՞հ, թե՞ հարություն, մա՞րդ․ թե՞ քարից նյութ․․․
Բարդ է անել գյուտ, լիքը ձայներ՝ քաղա՞ք, թե՞ լռություն, բայց գյուղ․․․
Արի անձայն խաղանք, հետո գնանք, բայց տուն․․․
Մի քանի բառ մնաց, հետո էլի լռություն․․․ մնաս բարով հաջողություն․․․

Ես մոռացել եմ քո աչքերը՝ քո աչքերը որ սիրում էի․․․
Ես մոռացել եմ քո երգերը՝ քո եգերը, որ ապրում էի․․․
Ես մոռացել եմ քեզ, ու բաց եմ թողնում, որ թռնես, որ թռնես, որ թռնես․․․
Ես մոռացել եմ ինձ ու չեմ փնտրում ոչ ինձ ոչ քեզ․․․
Ես մոռացել եմ՝ քեզ մոռացել եմ՝ քո աչքերը որ սիրում էի․․․
Ես մոռացել եմ՝ քեզ մոռացել եմ՝ քո եգերը, որ ապրում էի․․․
Ես մոռացել եմ՝ քեզ մոռացել եմ՝ քո աչքերը որ սիրում էի․․․
Ես մոռացել եմ՝ ես մոռացել եմ քո եգերը, որ ապրում էի․․․