3.33 — Karmir qAmi
Слушать 3.33 — Karmir qAmi
Текст 3.33 — Karmir qAmi
Նամակ եմ գրում ինքս ինձ ու օտար հասցեով ուղղարկում հեռու
Կանգնած եմ եզրին անդունդի
Ինչ որ մեկն էր գոռում,ինչ որ բան էր բերում
Արդեն մութ էր,մտքերը իրար էին խառնել
Ծախել առնել,ծախել առնել
Թաքնվել են ստվերները մեզնից
Մեռնել,մեռնել,գոռում են մեռնել
Իսկ ես ուզում եմ ապրել,որ դու էլ ապրես
Ուզածիդ պես` իսկական ու պարզ,հանգիստ ու մաքուր
Մի պահ սթափվի ու քեզ տես
Իսկ ես ուզում եմ լսես,ուզում եմ գտնես քեզ
Ես ուզում եմ փրկես,ուզում եմ գրկես,ուզում եմ գտնես քեզ
Էս սարը սառնա,մեջը դատարկա ու մութ,կեղտոտա ու ցուրտ
Արևը շողեր չի գցում
Էս սարը քեզ պահելա ներսում,դրա համար ես մրսում
Թե դու ես պահել էս սառը սարը քո ներսում
Երբ լույսը մեռնի հանգիստ կսպասենք դրա ծնունդին խավարի միջից
Մենք լույս կդառնանք,որ երբ որ պետքա հանգենք առանց հարցնելու ինչից կամ ինչի
Երբ լույսը մեռնի մենք էլ կմեռնենք երևի
Կազատվենք վերջապես դերերից
Քանդածը քանդելը պատիվ չի բերում
Մի օր հասկանանք երևի
(X4)
Ուր տարան ինձ քո հետքերը կարմիր քամի
Տուն տարան ինձ,տուն տարան ինձ,տուն
Որն ա լավը,ինձ հարցրին վերևը
Կարմիրը թե սևը,խելոքը թե խևը
Հայը,ռուսը,թուրքը,վրացին թե դևը
Որնա լավը կուշտ փոր թե հիվանդություն չբուժվող
Որնա լավը լինել հայցվոր կողմ թե լինել տուժվող
Քանի դրամա էս դռաման ասա ինձ մամա
Որտեղա վերջը,որտեղա սկիզբը ու սենց ամեն անգամա
Արի,վերցրու արի,ես միշտ չեմ սենց բարի
Գնա,գնա,ազատ ես
Մի ձայն դանդաղ ասաց քեզ
Ինչա քեզ պետք բանկում հաշիվ,միլիոններ
Թե համեստ կյանք,բայց փառք,ծափեր
Ոնց ես ուզում միշտ փողիդ ու հողիդ վրա դողաս
Թե հավերժ բնից ծամածռես դեմքդ փոխած
Որն ես ընտրելու հարմար աթոռը թե թանկը
Ինչն ես ուզում հասկանալ էս տողը թե վանկը
Մեկա պիտի ընտրես մի բան,պիտի քեզ հասկանաս
Ուզում ես քեզ տանեն,թե դու ինքդ կգնաս
Ուր տարան ինձ քո հետքերը կարմիր քամի
Տուն տարան ինձ,տուն տարան ինձ,տուն