3.33 — iM hamar

Слушать 3.33 — iM hamar

Текст 3.33 — iM hamar

[ Որ որոշված ժամին վեր չկենաս ,
Ու մորթվողի նման դուրս չգնաս ,
Որ չգնաս , մնաս , ընդմիշտ մնաս ․․․ ]
Դուրս չգնաս հա ․․․
3․33

Մեկի տողը հազար միտքա , մեկի միտքը հազար տող
Մեկի քիթը շատ երկարա , երկար քիթը կա ջարդող
Քո մոտ պահած տողեր ունեմ ամեն պահը բացատրող
Երբ որ գտնես դու ու կարդաս , ես չեմ լինի արդեն թող ․․
Թող եթե արցունք լինի լինի քաղցր
Թող քեզ չհուզի , թե ովա բարձր
Շողը արևից ստացի , լույսնա քո բարձը
Թող մնամ քո մոտ
Արդեն մեռած են ծաղիկները ու գույները , որ քեզ եմ նվիրել
Քամիներն ու փոթորիկը ամեն ինչն են ավիրել
Ձմեռվա հետ ներս են մտել , դուռն էլ բացա մնացել
Ես էլ չկամ , որ քեզ օգնեմ ես ներքև եմ գնացել
Բառերիս մեջ փրկություն կա , որ քեզ կօգնի երևի ,
Քարին կանգնած նայեմ լուսնին , լուսինը չի երևի ,
Ես էլ չկամ , բայց դու մենակ չես քեզ թողել եմ սերը իմ
Էսօրվանից տունն իմ դառան աստղերը հին ․․․

Իմ համար մեկն ես , իմ համար մեկն ես , իմ համար մեկն ես
Իմ համար մեկն ես դու ․․․

Տարբերի լրբերին սրբերից , տարբերի ,
Հարբեի , պառկեի , ոչ մի բան չհարգեի ,
Ամենաբարձր հարկերից մարդիկ ներքև են թռնում
Շատ մեծ դոշակ սարքեի , որ մեռնողներին են բռնում ։
Աչքերի մեջ աչքեր չկան , նրանք գետնին են գամված
Քամիները շուտով կգան ամպված ու ամխամած
Էս եղանակը տուն կտանի թրջված սրանց ու նրանց ,
Հոգիներն էլ տուն կհանի , նրանք պետք են միմյանց ։
Դու ժպտա , որ քեզ իմ ուժը գա ճիշտ ,
Զգույշ մնա վարդի մեջ փուշը կա միշտ
Դու ժպտա , ժպիտը քեզ շատա սազում
Միշտ ժպտա տես դեպի քեզա նա վազում ( x2 ) ։
Իմ համար մեկն ես , իմ համար մեկն ես , իմ համար մեկն ես
Իմ համար մեկն ես դու ․․․

[ Որ որոշված ժամին վեր չկենաս ,
Ու մորթվողի նման դուրս չգնաս ,
Որ չգնաս , մնաս , ընդմիշտ մնաս ․․․ ]